Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Գնդակահարվողը գնդակահարողի հետ ասում է, թե Քոչարյանի տարիները լավ են եղել»

Հունիս 04,2014 12:12

«ՌԴ-ն զենք վաճառելու է Ադրբեջանին, բայց դա չի անելու Հայաստանի հաշվին»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Ըստ նրա, ՌԴ-ն Ադրբեջանին Ղարաբաղի խնդրի հետ կապված ունի առաջարկելու բաներ: Դա կապված չի լինելու ԼՂՀ-ի հարցի հետ: Այդ բոլորը պարապ ժամանակվա խոսակցություններ են. «Մեր կարեւոր խնդիրն է հիմա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի նման չօգտագործվելը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են միշտ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառելու լուրերը տարածվում կարեւոր հանդիպումներից առաջ: Դա ճնշման ձե՞ւ է Հայաստանի վրա: Արամ Կարապետյանը պատասխանեց. «Դա Ադրբեջանին ներքաշելն է, Հայաստանի հետ մի կապեք: Ռազմական խնդիրներն էլ մեզ համար ՄՄ-ում լրիվ այլ իրողության ենք հանդիպում՝ ներքին գներով զենքի վաճառք եւ այլն…Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է: Ես համաձայնեմ ԼՂՀ եւ ՀՀ ՊՆ նախարարների հետ, որ հետո Ադրբեջանին վաճառված այդ զենքը մեզ է մնալու»:

Ըստ Արամ Կարապետյանի, Հայաստանն այսօր ունի միայն «ներքին ախպերության» խնդիր. «Մի վարչապետը, որը ֆինանսիստ էր, տնտեսությունից ոչինչ չէր հասկանում, գնաց, եկավ մի մարդ, որի ամեն ինչը PR է: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին թողեք, ամեն օր 2008 թիվը հիշելով ման կգան՝ էս արեցինք, էս եղավ, բայց Ռոբերտ Քոչարյանին կառավարման վերջը վերջացել էր 10 մարդու գնդակահարմամբ: Հիմա գնդակահարվողը գնդակահարողի հետ միասին ասում են, թե այդ տարիները լավ են եղել: Բա որ լավ էին, ինչի՞ եղավ, հո գիժ չէ՞ր էս ժողովուրդը: 2008 թիվը որ նայում ենք, ի՞նչ էր, շինարարություն չէ՞ր: Վիճակը փոխվել է, աշխարհում ճգնաժամ է սկսվել, մարդկային ռեսուրսը Հայաստանում պակասել է, սակագնային քաղաքականությունը փոխվել է: Մեկը չի՞ ասում, այ Ռոբերտ Քոչարյան ջան, դու է՛ս օրվա մասին խոսիր: Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմադիր է եղել: Իրար հետ են եղել, չէ՞: Ի՞նչ աճ է եղել 2008-ին, որտեղի՞ց այդ աճը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30