Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Միկոյանին արձան կանգնեցնողները նրան վարկաբեկելու են»

Հունիս 04,2014 18:20

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը պատասխանելով Երեւանում Անաստաս Միկոյանի արձանը  կանգնեցնելու վերաբերյալ մեր հարցին՝ ասաց, որ ինքը չի ընդունում  Միկոյանի արձանը կանգնեցնելու մտահղացումը, երբ հայ ազգի  շատ նշանավոր, արժանավոր զավակների արձանները կանգնեցված չեն, մեր գյուղերի փողոցները չեն կրում նրանց անունները, այլ միայն թվագրված են: Նա  կարծիքով՝ Անաստաս  Միկոյանը թեպետ նշանավոր, սակայն տիպիկ կոմունիստական գործիչ է, ով  մասնակցություն  է ունեցել հազարավոր մարդկանց Սիբիր աքսորելուն, բռնադատելուն: Նոյեմբերյանցի գրողը համարում է, որ Միկոյանը երբեք ազգային գործիչ չի եղել:

«Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր ուզում են Միկոյանի արձանը կանգնեցնել, Միկոյանին վարկաբեկելու են:  Որովհետեւ նրա արձանը պղծվելու է: Իսկ մեր՝ հայերիս համար ամենամեծ վիրավորանք հասցնելը գերեզման , արձան պղծելն  է»,-հավելեց Ս. Բեգլարյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30