Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա ապօրինի մուտք գործած Հայաստանի բնակիչը դատապարտվեց ազատազրկման. «Փաստինֆո»

Հունիս 05,2014 13:05

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Յուրիկ Ավդոյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանը ապօրինի հատելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 9 ամիս ժամկետով:
Ըստ մեղադրանքի՝ Յուրիկ Ավդոյանը 2014 թվականի մարտի 11-ին` առանց պատշաճ թուլտվության ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի վարչական տարածքի հատվածով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և ապօրինի մուտք գործել Թուրքիայի հանրապետության տարածք, սակայն բռնվել է իրավապահ մարմինների կողմից և 2014 թվականի մարտի 14-ին հանձնվել է ՀՀ պետական սահմանի պահպանությունն իրականացնող` ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ ՍԶ N զորամասի զինծառայողներին:

Նյութի մանրամասները կարդացեք . «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30