Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ 2014»-ի` Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը

Հունիս 05,2014 18:33

Երևանի կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական միջոցառումն է անցկացվել, որը  նվիրված էր Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան։ Միջոցառման բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը։

Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և առևտրային կազմակերպություններ, որոնք անվճար տրամադրված տաղավարներում ներկայացրել են իրենց բնապահպանական գործունեությունը, ցուցադրել արտադրանքը։

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը նաև քարոզչական առաքելություն ունի և բնության հանդեպ պատասխանատու ապրելակերպի կոչ է։

Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Խաղային տաղավարում երեխաները համակարգչային թեմատիկ խաղ-մրցույթի են մասնակցել՝ հեծանիվ մրցանակի համար, իսկ ցուցահանդեսում էլ ներկայացրել են իրենց բնանկար ստեղծագործությունները, ինչպես նաև միջոցառման ընթացքում նկարազարդել են տրամադրված նկարակալ-տուփերը։

Երևանի կենդանաբանական այգում Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Հունիսի 5-ին ժամը 9:30-ից մինչև 17:00-ն Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար մուտքն անվճար էր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30