Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկոյանի արձանի հարցը ես կլուծեի հանրաքվեով». Արամ Կարապետյան

Հունիս 06,2014 12:34

«Ես գիտեմ Միկոյանի կողմից արված թե՛ հայանպաստ գործերը, թե՛ ոչ հայանպաստ գործերը: Դա ավելի շատ քաղաքականացվում է՝ խորհրդային միությունը չվերադարձնելու հետ կապված: Խնդիրը հակառուսական հայացքների մեջ է»,- Անաստաս Միկոյանի արձանի շուրջ իրարամերժ կարծիքներին այսպիսի գնահատական տվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ «Ես ինքս կողմնակից եմ Խանջյանի արձանը դնելուն, որովհետեւ գիտեմ, թե նա ինչ է արել Հայաստանի համար: Շատ լուրջ գիտեմ, թե ինչ է արել Միկոյանը Հայաստանի համար, բայց դրա հետ միասին կան լուրջ խնդիրներ: Ես այդ հարցը կլուծեի երեւանյան հանրաքվեով: Ընդհանրապես հանրաքվեն կամաց-կամաց պետք է դարձնել կարծիք արտահայտելու միջոց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30