Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը խտրականություն է դնում հաշմանդամային եւ սովորական սպորտի միջեւ

Հունիս 06,2014 16:36

Հաշմանդամային սպորտը զարգացնելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկացի փորձագետների մասնակցությամբ հրավիրված համատեղ ասուլիսում Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին, նշեց, որ սա մի նոր մոտեցում է, նոր ծրագիր, որի հետ քաղաքապետարանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում:

Խոսելով իրականացնելիք ծրագրերի մասին` «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին: «Շատ ենք խոսել Հայաստանում հաշմանդամային սպորտի խնդիրների մասին, որտեղ ներառվում են նաեւ խուլերը, կույրերը: Պետությունից տրամադրվում է մոտ 20 միլիոն դրամ, որից պարալիմպիկ կոմիտեին բաժին է հասնում մոտ 3 միլիոնը: Դա բավարարում է միայն Հաշմանդամային սպորտի ազգային փառատոնի անցկացմանը: Պետական մոտեցումը պետք է փոխել: Այստեղ խտրականություն կա հաշմանդամային եւ ոչ հաշմանդամային սպորտի միջեւ. պետությունը շատ մեծ չափով ֆինանսավորում է սովորական սպորտը, շատ վատ` հաշմանդամայինը», – ասաց Հակոբ Աբրահամյանը:

Ամերիկյան փորձագետները իրենց հերթին նշեցին, որ տվյալ երկրի զարգացածության աստիճանը չափվում է նրանով, թե ինչպես են այդ երկրում վերաբերվում հաշմանդամություն ունեցող մարդկանց ու նրանց խնդիրներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30