Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանը Հրայր Յոլյանին սատարելու հայտարարություն է տարածել

Հունիս 06,2014 17:53

Քիչ առաջ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ հունիսի 8-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանը սատարելու է անկուսակցական, Գորիսի համայնքի ավագանու անդամ, ինքնաառաջադրված Հրայր Յոլյանին:

Արա Բուդաղյանը նաեւ դիմել է իր կողմնակիցներին, աջակիցներին ու իր ընկերներին` կոչ անելով աջակցեն Հրայր Յոլյանին եւ կիրակի օրը քվեարկեն նրա օգտին:
Տեղեկացնենք, որ այս պահին Գորիսում քաղաքապետի 2 թեկնածու է մնացել ընտրապայքարում` ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Հրայր Յոլյանը:

Հիշեցնենք, որ մյուս թեկնածուներ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը մայիսի 20-ին ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ դուրս եկել ընտրապայքարից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30