Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի պառլամենտականները դեմ են ազգային հավաքականի ֆուտբոլիստներին 720 հազար եվրոյով խրախուսելու գաղափարին

Հունիս 07,2014 13:32 Share

Իսպանիայի խորհրդարանական մի քանի քաղաքական կուսակցություններ դեմ են Բրազիլիայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու դեպքում Իսպանիայի ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի եւ մարզչի 720 հազար եվրո խրախուսական մրցանակ տալուն: Նրանք այդ որոշումը համարում են չհիմնավորված:

Խորհրդարանականները գումարի չափը գնահատում են չափից ավելի մեծ եւ նման շռայլությունը անթույլատրելի համարում երկրի ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Որպես օրինակ, նրանք բերում են ավելի կայուն տնտեսություն ունեցող Գերմանիային, որի ֆուտբոլիստները հաջողության հասնելու դեպքում կստանան անհամեմատ քիչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ruters-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել