Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի. ոստիկանություն է տեղափոխվել որդին. Shamshyan.com

Հունիս 07,2014 23:29

Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի բաժնի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր թիվ 55 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհի, 65-ամյա Ալվինա Դարբինյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դատական բժիշկը դիակի նախնական դատաբժշկական փորձաքննություն է կատարում և, ըստ տեղեկությունների, կնոջ մարմնի վրա կան հարվածի մի քանի հետքեր, ինչից իրավապահները ենթադրում են, որ կինը ծեծի է ենթարկվել:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածի 2 տղաները բնակվում են արտասահմանում, իսկ մյուս տղան բնակվում էր մոր հետ, ում Շենգավիթի ոստիկանները քիչ առաջ տեղափոխեցին ոստիկանություն, որպեսզի պարզեն, թե արդյոք նա առնչություն ունի՞ մոր սպանության հետ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30