Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Հովհիկյանը հռչակվեց չեմպիոն

Հունիս 08,2014 14:31

Չեխիայի ՈՒստի Նադ Լաբեմ քաղաքում ավարտվեց ՈՒստի Նադ Լաբեմ անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ բռնցքամարտիկները: Ավելի քան 10 երկրների ներկայացուցիչների պայքարում մեր 5 բռնցքամարտիկներից 4-ը կանգնեցին պատվո հարթակին: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանը նվաճեց բրոնզե մեդալ: 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը արժանացան արծաթե մեդալների, իսկ 75 կգ քաշային Արման Հովհիկյանը հռչակվեց չեմպիոն՝ կանգնելով պատվո հարթակի ամենավերին աստիճանին:

Տեղեկացնենք, որ հունիսի 8-ից 14, մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը , 64 կգ քաշային Արա Պուլուզյանը , 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30