Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն

Հունիս 12,2014 22:39

Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի  և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանի և խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Միքայել Մանուկյանի հետ:

Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում,  ամրագրելով այս ոլորտում ընդհանուր մոտեցումների և տեսլականի առկայությունը,  պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորել  ընտրական բարեփոխումների հայեցակարգ, պլատֆորմ: Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ քննարկվել է նաև համատեղ աշխատանքի կազմակերպման  ժամկետները և մեխանիզմները:

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ:

 

ՕԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30