Լրահոս
Օրվա լրահոսը

FILA-ն դառնում է UWW

Հունիս 16,2014 16:50

Դուբրովնիկում կայացել է Ըմբշամարտի միացյալ ոճերի միջազգային ֆեդերացիայի (FILA) բյուրոյի նիստը, որտեղ որոշվել է փոխել կազմակերպության լոգոտիպը եւ անունը:

Այսուհետեւ աշխարհում սպորտային ըմբշամարտի զարգացումով կզբաղվի United Worl Wrestling (UWW) կազմակերպությունը: Այս քայլը պայմանավորված է համընդհանուր բրենդ ստեղծելու անհրաժեշտությամբ` այն բանից հետո, երբ FILA-ն անցած տարի մեծ ջանքերի գնով կարողացավ պահպանել օլիմպիական կարգավիճակը:

Նոր կազմակերպության լոգոն եւ անվանումը դեռ պետք է հաստատվեն այս տարվա սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնության նախորդ օրը հրավիրվելիք FILA-ի համաժողովում եւ միայն դրանից հետո իրավական ուժ ստանան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` fila-official.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30