Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կառավարությունում ընդունել են «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին

Հունիս 18,2014 17:09

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Գարուն Գյուլի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերի այցն Արցախ և տեղում գործունեություն ծավալելու նրանց ծրագրերը՝ Ա. Հարությունյանը իր պատրաստակամությունն է հայտնել` հնարավորինս աջակցել այդ ծրագրերի կյանքի կոչմանը: Նա կարևորել է Սփյուռքի մասնակցությունն Արցախի զարգացման ճանապարհին և համոզմունք հայտնել, որ կազմակերպության գործունեությունը դառնալու է դրա հերթական հաջողված օրինակներից մեկը:
Կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում իրենց ծավալած աշխատանքները՝ գլխավորապես կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանք տեղեկացրել են, որ առաջին «Ազգային վիճակախաղի» ժամանակ բնակարան շահած սփյուռքահայերից մեկն այն նվիրաբերել է կազմակերպությանը՝ ԼՂՀ-ում մասնաճյուղ բացելու համար: Նրանց խոսքով՝ Արցախում իրենց ծրագրերը միտված են լինելու հիմնականում բարձր տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև աշակերտներին ՏՏ հմտությունների կատարելագործմանը:
Ա. Հարությունյանը կարևորել է Սփյուռքի աջակցությունն «Ազգային վիճակախաղին»՝ ընդգծելով, որ առաջին վիճակախաղից հետո տասնյակ աշխատատեղեր են բացվել Արցախում, ինչպես նաև վերաբնակիչների համար մի քանի տներ են կառուցվել Քաշաթաղի շրջանում:

«Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին ընդունել է նաև հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ քննարկելով նրանց հետ համագործակցության հեռանկարները:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30