Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ

Հունիս 18,2014 18:27

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

Բարձր գնահատելով պետականաշինության գործում վետերանների ունեցած ավանդն ու շարունակվող ազգանվեր գործունեությունը` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես աջակցել միավորման նախաձեռնություններին.  «Ինչպես մեր, այնպես էլ գալիք սերունդներն, անկասկած, երախտապարտ կլինեն ձեր սերնդին, որ թե՛ Հայրենական մեծ պատերազմում և թե՛ նաև Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներով մշտապես բարձր եք պահել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Եվ այսօր նաև ձե՛ր շնորհիվ է, որ մենք ունենք պետություն ու այսօր, ձեզ հետ միասին, շարունակում ենք անել հնարավորը՝ մեր պետության կայացման ու հզորացման համար: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մեր բոլոր վետերանների կողքին, նաև, ըստ ամենայնի, աջակցելու է ՀՀ վետերանների միությանը կյանքի կոչել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են էլ ավելի հզորացնելու մեր երկիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով միավորման և վետերանների նկատմամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցաբերած մշտական հոգածությունն ու հետևողական աջակցությունը՝ ՀՀ վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանն էլ իր հերթին վստահեցրել է, որ շարունակելու են իրենց նպաստը բերել պետության զարգացման ու կայացման շնորհակալ գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30