Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիում վերականգնման աշխատանքները վաղվանից կմեկնարկեն

Հունիս 18,2014 19:25

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հունիսի 16-ին տեղացած հորդառատ տեղումների հասցրած վնասների հետեւանքները շարունակում են վերացնել:  Ինչպես տեղեկացրել ենք, մոտ 40 րոպե տեղացած  հողմախառն անձրեւը հեղեղել էր Մեղրի քաղաքի փողոցները, քարով ու տիղմով ծածկել կայանած ավտոմեքենաները, կաթվածահար արել երթեւեկությունը, հենապատերը քանդել, միջհամայնքային ճանապարհները վնասել, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը ջրով ողողել:   Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի խոսքով` ներկա պահի տվյալներով, 42 անհատական տուն տարբեր աստիճանի վնաս է ստացել, մեղրեցիները դեռ շարունակում են վնասների մասին դիմումներ ներկայացնել քաղաքապետարան:

Meghri-1

«Տեղում ստեղծված հանձնաժողովն իր աշխատանքները շարունակում է, փորձում ենք քաղաքի վիճակը կարգավորել, բնակիչներին ինչ-որ ձեւով օգտակար լինել, ներկա պահին դիմումներ ենք ստանում բնակիչներից: Քաղաքին լուրջ վնաս է հասցվել, ասֆալտներն են քանդվել, ավազակույտեր են քաղաքի մեջ գոյացել, քարեր  են սարերից գլորվել դեպքի քաղաք: Այս պահի դրությամբ ճանապարհներն անցանելի են, տեղումներից հետո անմիջապես ժողովուրդը ոտքի կանգնեց, սկսեցինք ճանապարհները մաքրել: Մարզպետի աջակցությամբ հուսով ենք վաղվանից Մեղրիում կսկսենք վերականգնման աշխատանքները, Ամեն ինչ անելու ենք, որ քաղաքը բերենք նախկին տեսքի », -ասաց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյան:

Երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նույնպես այցելել էր Մեղրի, տեղում ծանոթացել Մեղրիում ստեղծված իրավիճակին, հանձնարարել կարճ ժամանակահատվածում ավարտել վերականգնման աշխատանքները եւ ապահովել Մեղրու նախկին տեսքը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30