Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը

Հունիս 18,2014 19:53 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» Բաց բաժնետիրական ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովին:

Հանդիպման ընթացքում կողմերի միջև տեղի ունեցավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008  թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը, որով հաստատվում է կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, վերադարձման և փոխարինման կարգը:

Ձեռք բերվեց  պայմանավորվածություն Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև պատրաստել և մշակել Կոնցեսիոն պայմանագրի 4-րդ լրացուցիչ համաձայնագիրը, որով կկարգավորվեն ներդրումային հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել