Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Իսրայելի դեսպանը այցելել է ոստիկանություն

Հունիս 18,2014 20:08

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեիրոմին և նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ, իսկ Իսրայելի իրավապահների հետ երկուստեք օգտակար կլիներ փոխգործակցությունը ահաբեկչության, փողերի լվացման և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարում:

Անդրադառնալով հանրապետության  քրեածին իրավիճակին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ այն կայուն ու վերահսկելի է:

Ոստիկանության պետի առաջին տեղակալը հյուրերին ներկայացրեց նաև ոստիկանության բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ փոփոխություններ կատարվում են բոլոր ուղղություններով, նպատակ ունենալով  լիարժեք իրականացնել բարեփոխումների ծրագրով առաջադրված խնդիրները:

Շմուեյլ Մեյրոմը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց իսրայելյան կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու գործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև:

Դեսպանը, մասնավորապես նշեց, որ այս տարվա նոյեմբերին Իսրայելում տեղի է ունենալու ներքին անվտանգության և կիբեր-անվտանգության խնդիրներին նվիրված կոնֆերանս և փոխանցեց Հայաստանի ոստիկանության ղեկավարության՝ կոնֆերանսին մասնակցելու հրավերը:

Հանդիպման ընթացքում, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվեցին կողմերին հետաքրքրող այլ հարցեր ևս:

 

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30