Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բերման ենթարկվածների հետ (Տեսանյութ)

Հունիս 23,2014 18:04

Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանության Կենտրոնականի բաժին էին տարվել 20-25 ակտիվիստ: Ոստիկանությունը իր վարչական շենքից հեռացրեց մյուս ակտիվիստներին, որոնք եկել էին իմանալու, թե ինչում են իրենց ընկերները մեղադրվում եւ ինչո՞ւ են բերվել բաժին: Ակտիվիստների ճակատագրին արժանացան նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Kentroni vostikanutyun Kentroni vostikanutyun (1)Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ մոտեցավ ոստիկանների շղթային, Aravot.am-ը փորձեց իմանալ, թե պատգամավորը ահազանգո՞վ է եկել ոստիկանություն: Նա ասաց, որ իմացել է եւ եկել է:

Նիկոլ Փաշինյանը դուրս գալով հայտնեց, որ իրականում 26 հոգի են բերման ենթարկվածները: Նա հասցրել է տեսնել 20-ին եւ որ տղաների վրա կային վնասվածքներ: Նա նաեւ ասաց, որ վարչական վարույթ է հարուցվելու բերման ենթարկվածների նկատմամբ, իսկ Նարեկ Հակոբյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության աշխատակցի հրահանգներին չենթարկվելու հիմքով: Ըստ նրա, 3 ժամը լրանալուն պես բերման ենթարկվածները ազատ կարձակվեն:

 

Ոստիկանության բաժին փորձեց մտնել նաեւ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա էլ մեր հարցին պատասխանեց, որ ահազանգով չի եկել, իրենց աշխատակիցներն են բերման ենթարկվածները, եկել է տեսնի ինչ է կատարվում նրանց հետ:

«Դեմ եմ» շարժման, ինչպես նաեւ ՀԱԿ ակտիվիստները մի քանի անգամ փորձեցին «բացել» ոստիկանության շղթան: Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, երկուստեք կասկածում էին միմյանց՝ սադրանքների մեջ ներքաշելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ակտիվիստներին են այցելել նաեւ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30