Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցի երեխաները հանգստանում են այլ մարզերի ճամբարներում

Հունիս 24,2014 18:18

Սյունիքում գործող ճամբարների բացակայության պատճառով ամեն տարի ամռանը երեխաները ստիպված են լինում հանգիստն անցկացնել մյուս մարզերի ճամբարներում: Թեեւ պատասխանատուները նշում են, որ Սյունիքն ունի հիանալի պայմաններ մարզի երեխաների հանգիստն հենց մարզի տարածքում կազմակերպելու համար եւ նախկինում գործող ճամբարների գործարկումը կարեւոր են համարում, ու այդ խնդիրն էլ իրենց ուշադրության կենտրոնում է, բայց մինչեւ օրս մարզի երեխաները շարունակում են այլ մարզերում հանգստանալ:

Այս տարի եւս մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաները կհանգստանան Կոտայքի մարզի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներում:

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարզից 195 երեխա 3 հերթափոխով՝ հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ը, իր ամառային հանգիստը կանցկացնի վերոնշյալ ճամբարներում, իսկ
ճամբարականների տեղափոխման ծախսերը կհոգան քաղաքապետարանները: Առաջին հերթափոխն արդեն մեկնարկել է եւ կավարտվի հուլիսի 9-ին:

Կապանի տարածաշրջանում վերջին տարիներին ճամբարների բացակայությունը փորձում են լրացնել` տեղում բակային ճամբարներ կազմակերպելով եւ առօրյան հետաքրքիր ժամանցային միջոցառումներով հագեցնելով:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30