Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսներ փնտրեցի ողջերի մեջ»

Հունիս 25,2014 14:00

«Միշտ չէ, երբ լռությունը նշանակում է, որ ոչինչ չկա ասելու: Հաճախ հակառակն է լինում, այնքան բան կա ասելու, որ չգիտես, թե որտեղից սկսես, դրա համար էլ լռում ես», – ասում է վերջերս լույս տեսած «Խոսուն լռություն» գրքի հեղինակ, լրագրող Վարդուհի Գասպարյանը: Հեղինակն իր երրորդ գիրքը նվիրել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանին: Հեղինակի հավաստմամբ, երգիչը անակնկալի գալով իր մասին գրքի ծննդից՝ նեղսրտել է, քանի որ չի սիրում, երբ իրեն մեծարում են:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ նրա հիմնադրած «Վիվարտ» մշակութային կազմակերպությանը: Վարդուհի Գասպարյանն ասաց, որ կազմակերպությունը հիմնադրվել է ընկերական համախմբման շնորհիվ, այն կոչված է օգնելու սկսնակ ստեղծագործողներին, կամ այն արվեստագետներին, որոնց հնարավորություն չի տրվել ինքնաարտահայտվել եւ ներկայացնել իրենց հնարավորությունները մեծ արվեստի դաշտում: Դեռ չունենալով ֆինանսական աջակցություն՝ սեփական ուժերով օգնում են տպագրել գրքեր, կազմակերպում են գրական-երաժշտական երեկոներ, նկարահանում փոքրիկ ֆիլմեր եւ մասնակցում են փառատոների: Մի քանի անգամ բարեգործական այցեր են ունեցել ծերանոցներ ու մանկատներ:
«Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն» երգը լսելուց հետո սկսեցի հետեւել նրա արվեստին: Գրեթե տասը տարի, որպես լրագրող հաճախ եմ զրույցներ ունեցել նրա հետ եւ այդ ընթացքում ինձ համար բացահայտել նրա կերպարը»,- ասում է գրքի հեղինակը:
Հողինակի խոսքերով՝ երգի, երգահանի մասին գիրքն ունի նաեւ կոնկրետ ուղղվածություն ու նպատակ. «Որոշեցի ողջերի մեջ հերոսներ փնտրել ու Դավթի կերպարով ներկայացնել բոլոր հերոսներին, սկսած ազատամարտիկ տղաներից` մինչեւ հայ մշակույթի նվիրյալները: Հայերս մի բնավորություն ունենք` մահվանից հետո ենք մեծարում մարդուն, երեկոներ նվիրում, այնինչ, պետք է մեծարել նրանց, ովքեր ապրում են մեր կողքին եւ շարունակել ոգեշնչվել նրանց գործերով: Իհարկե, խոնարհվում եմ նաեւ նրանց հիշատակի առաջ, ովքեր չկան ու իրենց կյանքն են տվել հանուն այսօրվա»:

ՎՒԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30