Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դրական փորձը` ԱՀԿ ափոփագրում

Հունիս 25,2014 19:23

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի անդամ երկրների հետ տարվող աշխատանքի համակարգող Լուսիան Լիկարին, նույն գրասենյակի «Ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի տուբերկուլոզի ծրագրի» տարածաշրջանային խորհրդատու, համակարգող Մասուդ Դառային և հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանին:
Ողջունելով պատվիրակության անդամներին` Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը շատ կարևորում է ԱՀԿ-ի հետ համագործակցությունը, ինչի վկայությունն է մեկ շաբաթ առաջ իր այցելությունը հայաստանյան գրասենյակ և օրակարգային տարբեր հարցերի շուրջ աշխատանքային քննարկումը ղեկավարի հետ:
«Մեր ծրագրերը խիստ համահունչ են ԱՀԿ-ի ընդհանուր ռազմավարությանը` ելնելով կարևոր այն հանգամանքից, որ առողջությունը, անկախ պետական սահմաններից, բոլորի համար բացարձակ արժեք է»,- ընդգծեց առողջապահության նախարարը:
Նա նշեց, որ ՀՀ կառավարության նոր ծրագրում որպես գերակայություն է դիտարկվում առողջության պահպանման առաջնային օղակը, ինչպես նաև ՀՀ նախագահի անմիջական ուշադրության ներքո գտնվող մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը և առողջապահության նախարարության ռազմավարական ուղղություններից մարզերի համաչափ զարգացումը:

Նա նշեց, որ նախարարությունը մեծ հաջողություններ է արձանագրել իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում` ապահովելով պատվաստումների մեծ ծածկույթ։

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը` նշելով, որ այժմյան ղեկավար, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը լավ պատկերացնելով համակարգի խնդիրները, առավել արդյունավետ է աշխատում:
Լուսիան Լիկարին շնորհավորելով նախարարին պաշտոնավարման առթիվ` ասաց, որ իրենց այցի նպատակն է ուժեղացնել տարածաշրջանային գրասենյակների աշխատանքներն ու համագործակցությունը:

«Մենք ցանկանում ենք մշակել համագործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն մշտական կապ ապահովել փորձագետների միջև և ամենօրյա աշխատանքի արդյունքում գրասենյակների աշխատանքն առավել արդյունավետ կդառնա»,-ասաց (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի անդամ երկրների հետ տարվող աշխատանքի համակարգողը:

Լուսիան Լիկարին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի անունից նախարարին հուլիսին աշխատանքային այցով հրավիրեց Կոպենհագեն` ԱՀԿ-ի գործունեությանն ու ծրագրերին տեղում մանրամասն ծանոթանալու նպատակով: Հրավերն Արմեն Մուրադյանի կողմից ընդունվեց։

Մասուդ Դառան փաստեց, որ թեև տարեցտարի տուբերկուլոզի նոր դեպքերի նվազեցման միտում է արձանագրվում, սակայն այս հիվանդության դեմ պայքարը, հատկապես` դեղակայուն դեպքերն ԱՀԿ անդամ երկրների համար շարունակում են արդիական մնալ:
Նախարարին ներկայացվեց ԱՀԿ ամփոփագիրը, որում դեղակայուն տուբերկուլոզի կանխարգելման, հսկողության և բուժման ասպարեզում դրական փորձ ունեցող երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանում ներկայացված աշխատանքը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի ակտիվացնել հետագա համագործակցությունը։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30