Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին

Հունիս 27,2014 11:51

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Դեսպանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարար նշանակվելու առթիվ, փոխանցել ԻԻՀ բնապահպանական կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի շնորհավորանքները և նշել. «Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի և կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարևաններ չենք, մենք հազարամյակների բարեկամություն ունեցող երկրներ ենք»: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել և կառուցողական ընթացք տալ նախկինում ձեռք բերված բանավոր համաձայնություններին:

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` ընդգծել է. «Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հիմքերի վրա դրված հայ-իրանական հարաբերությունները և այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեհաջող ավարտին հասցնելու և նորերն իրականացնելու ուղղությամբ»:

Հանդիպման կողմերը քննարկել են համատեղ իրականացվող բնապահպանական ծրագրերի ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 ՀՀ Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30