Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների շենքի հետ կապված նորից հայց է ներկայացվել դատարան. Panorama.am

Հուլիս 03,2014 10:37

Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքը կառուցապատողին հանձնելու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումը վիճարկող երկրորդ հայցն է ներկայացվել Վարչական դատարան: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեի և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ի երկրորդ հայցը դատարանը վարույթ ընդունելու կամ մերժելու ժամանակ ունի մինչև հունիսի 8-ը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշումը, ըստ որի Աֆրիկյանների ակումբի շենքը ենթակա է տեղափոխման, Վարչական դատարանը մերժել էր վիճարկել: Քաղաքապետարանի մասով դատարանին ներկայացված երկրորդ պահանջն էլ վերադարձվել էր:
Հայցում երկու պահանջ կար՝ առ ոչինչ ճանաչել Աֆրիկյանների շենքը տեղափոխելու վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումն ու առ ոչինչ ճանաչել շենքի տարածքը կառուցապատողին հատկացնելու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումը:

«Կառավարության որոշումը վիճարկելու մերժումը հիմնավորվել էր այն բանով, որ այդ հարցը ենթական չէ Վարչական դատարանի քննությանը»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը:
Հայցի՝ Երևանի քաղաքապետարանի որոշումն առ ոչինչ ճանաչելու մասը հետ է վերադարձվել պատճառաբանությամբ, որ ներկայացված երկու պահանջները քննության տարբեր ընթացակարգեր են պահանջում:

«Կոնկրետ այն ընթացակարգով, որով քննվել է կառավարության որոշումն առ ոչինչ ճանաչելու մասը վարույթ ընդունելու հարցը, այդ կազմով չի կարող քննվել քաղաքապետարանի որոշումը վիճարկող մասը վարույթ ընդունելու հարցը»,- մանրամասնեց փաստաբանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031