Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը կանխեց իր դեմ կազմակերպված «դիվերսիան»

Հուլիս 07,2014 14:03

«Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտածել նման հարց տալով, համենայն դեպս, ես շատ անլուրջ կերևամ, եթե փորձեմ այսօր կարծիք հայտնել մի օրենքի վերաբերյալ, որը ՍԴ-ում քննության առարկա չի դարձել»,-հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ԱԺ-ի ընդունած կենսաթոշակային նոր օրենքի մասին, այսպես արձագանքեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Շարունակելով՝ նա նշեց. «Լավ գիտեք, որ եթե ՍԴ նախագահը որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ քննության առարկա դառնալ, նախապես կարծիք հայտնի, դա նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ: Այնպես որ, եթե Դուք իմ նկատմամբ դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչ-որ բան ասել»:

Պարոն Հարությունյանը չբացառեց, որ այդ հարցով նորից հնարավոր է դիմում լինի, որովհետև քաղաքական ուժերը խոսում են այդ մասին:

Այնուհետև նշեց. «Մենք կուսումնասիրենք, պատասխան արձագանքը կլինի արդեն դատարանի արձագանքը, ՍԴ նախագահն առանց հարցի ուսումնասիրման ու քննության առարկա դարձնելու կարծիք հայտնել չի կարող: Այնպես որ, ես այսօր այդ թեմայով ոչինչ չեմ ասի: Իսկ ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը հարցի վերաբերյալ, ես խորհուրդ եմ տվել առաջնորդվել Շահամիրյանների կողմից առաջադրած այն սկզբունքով, որ այդ որոշումն անհրաժեշտ է առնվազն երեք անգամ կարդալ, որովհետև շատ հաճախ մարդն, ով փորձում է ստվերել որոշումը, հաջորդ օրն այդ որոշումը դրոշակ դարձրած գնում է պայքարելու այդ որոշման իրականացման համար: Այդ որոշումը բազմաշերտ ու շատ խորն է, և խելամիտ իրացնելու պարագայում ես վստահ եմ, որ խնդրի արդյունավետ լուծումները կգտնվեն: Անկախ նրանից, մեզ կդիմեն, թե չէ, մենք մեր որոշման կատարման վիճակին կանդրադառնանք»:

Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որը նախապատրաստական աշխատանք է տանում, և «մեր տարեկան հաղորդման մեջ կանդրադառնանք ու կներկայացնենք ապրիլի 2-ի որոշման կատարման վիճակը: Համբերություն, մինչ ամփոփումը կհրապարակենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031