Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական մեծամասնությունը չի պատրաստվում առաջնորդվել ընդդիմության ցանկություններով». «Հայոց աշխարհ»

Հուլիս 08,2014 12:33

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Քառյակը նախընտրեց հանրահավաքային ակտիվ գործընթացները մինչ աշուն հետաձգել, իսկ աշնան համար էլ իշխանության առաջ դրեց 12 կետանոց պահանջագիր: Որպես վերջնաժամկետ սահմանեց սեպտեմբերի 30-ն ու ակնարկեց` չկատարման դեպքում կանցնենք ակտիվ գործողությունների: Իսկ թե ինչ ասել է «ակտիվ», մնաց անհայտ: Թերեւս «թեժ» ասվածը ենթադրում է հանրահավաքներ, ցույցեր` 12 կետերի շրջանակում:

-Ընդդիմության ակտիվությունը քաղաքական գործընթաց է, ինչը բնորոշ է ներքաղաքական զարգացումներին: Եվ ես դա բնական երեւույթ եմ համարում, իհարկե այլ բան է, թե այդ ակտիվությունն ինչպես կդրսեւորվի:

Ինչ վերաբերում է 12 կետանոց պահանջներին, ապա դրա պատասխանը շատ հստակ տվեց կառավարությունը, անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ քաղաքական մեծամասնությունը չի պատրաստվում առաջնորդվել ընդդիմության ցանկություններով, քանի որ քաղաքական մեծամասնությունն ու կառավարությունն ունեն սեփական ծրագրերը եւ շարժվելու են դրանց իրագործման ճանապարհով:
Եթե ընդդիմության ներկայացրած 12 կետերում կան խնդիրներ, որոնք համընկնում են քաղաքական մեծամասնության ծրագրերի հետ, շատ ավելի լավ, միաժամանակ կիրականացվեն, եթե ոչ, ապա, կրկնում եմ, կառավարությունն առաջնորդվում է եւ հետայսու կառաջնորդվի բացառապես իր մոտեցումներով:

-Ի դեպ, ընդդիմության՝ թեժ աշնան մասին կանխատեսումները չեն շրջանցում արտաքին քաղաքական դաշտը, մասնավորաբար Արցախյան հիմնախնդիրը: Ենթադրվում է, թե Հայաստանի իշխանություններին կարող են պարտադրվել զիջումներ:

-Նախ ասեմ, որ Արցախի շուրջ մտահոգությունները դեռեւս 1988 թվականից կան, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Իսկ մեր մտահոգությունները կվերանան միայն այն ժամանակ, երբ կունենանք դե յուրե ճանաչված Արցախի Հանրապետություն: Եվ ուրեմն, քանի դեռ Արցախի միջազգային ճանաչումը չի եղել, մտահոգությունները կան ու կլինեն:
Հայաստանի անկախության, Արցախյան ազատամարտի տարիներին տարբեր միջազգային կառույցներ, առաջնորդվելով սեփական շահերով, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված մշտապես որոշակի առաջարկներ են ներկայացրել։ Այսօր եւս դա կարող է տեղի ունենալ, թող ներկայացնեն, հետո՞ ինչ, չէ՞ որ ամենակարեւորն այն է, որ ունենք մեր հստակ տեսակետներն ու սկզբունքները, որոնցից չենք կարող հրաժարվել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031