Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման և բարեկարգման աշխատանքները

Հուլիս 17,2014 13:05

Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման և արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ևս մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները: 2014թ. ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 32 շենք: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացն իրականացվում է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031