Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին

Հուլիս 18,2014 19:10

Հուլիսի 18-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով իր հերթին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությանը կից Վրաստանի ներքին գործերի նախարարության նորանշանակ ոստիկանական կցորդ Կամո Գալուստյանին:
Հանդիպմանը մասնակցում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

Հունան Պողոսյանը նշեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերություններն ամուր հիմք ունեն, և դրանք առավել զարգացնելու համար պետք է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջսահմանային ոստիկանական փոխգործակցությունը, մասնավորապես` համատեղ օպերատիվ-հետախուզական բնույթի աշխատանքներում:

Կողմերը հույս հայտնեցին, որ հայ-վրացական ոստիկանական համագործակցությունն ավելի կխորանա և կզարգանա` խթանելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը:

Հանդիպման վերջում Հունան Պողոսյանը հյուրերին հավաստիացրեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությունը պատրաստակամ է աջակցելու հարևան երկրի գործընկերներին և զարգացնելու հարաբերություններն ի շահ հանցավորության դեմ միասնական պայքարի:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031