Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին քաղաքական առեւտրական որակեց

Հուլիս 23,2014 18:07 Share

Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները գործով դատական նիստին տուժած ոստիկաների հարցաքննությունից հետո, Շանթ Հարությունյանը հայտարարությամբ հանդես եկավ: «Վերջին շրջանում շատերն են Հայաստանում խոսում , որ Ռուսաստանը դաշնակցին վայել չի վերաբերում Հայաստանին, վերջում ավելացնում են, որ Հայաստանն այլընտրանք չունի Ռուսաստանի հանդեպ… պետությունները միշտ էլ այլընտրանք ունենում են, ուղղակի  խելք չեն ունենում, բայց չխոստովանելու համար հայտարարում են, թե այլընտրանք չկա»,- ասաց պարոն Հարությունյանը:

Հետո նկատեց, որ նրանք, որոնք այսօր ընդունում են, որ Ռուսաստանը ոտնահարում է  Հայաստանի շահերն ու անվտանգությունը, բայց  պնդում են,  թե այլընտրանք չկա, Ռուսաստանին, վաղն էլ ասելու են,  թե այլընտրանք չկա Թուրքիային, հետո էլ՝ Ադրբեջանին.«Այն ժողովուրդները, որոնք իրենց քաղաքական առաջնորդներ են ընտրում  վաճառականներին, իրենց զրկում են այլընտրանքից: Նման քաղաքական առեւտրականները` Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, այլընտրանք չգտնելով, նախ վաճառում են սեփական երկրի անկախությունը, ապա հայրենիքն ու հայրենի ժողովրդին: Քանի դեռ հայ ժողովուրդը չի հրաժարվել առեւտրականի հոգեբանությամբ ղեկավարներից, միշտ էլ այլընտրանք չի գտնելու ոչ միայն Ռուսաստանին, այլեւ արտագաղթին ու սեփական երկրում թշվառ կյանքին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Համաձայն եմ Շանթ Հարությունյանի հետ

Պատասխանել