Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. թ.27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենն ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն

Հուլիս 24,2014 15:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետարանի թ.27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետև այսօր, թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը: Կարծում եմ Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) և արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա: Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: