Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է». «Հայոց աշխարհ»

Հուլիս 26,2014 10:10

Հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լեւոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը

Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացում, լվացում ու վատնում: Առաջադրված մեղադրանքները մինչեւ 10 տարվա ազատազրկում են ենթադրում:

Ի՞նչ նկատի ունի քննչական մարմինը փողերի յուրացում ասելով:
«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի իրավաբան օգնականներից մեկը նկատեց՝ յուրացումն այս գործի պարագայում նշանակում է պարգեւավճար մի միջնորդության համար, ինչը Հայրապետյանն ստացել է՝ կազմակերպելով Բաշկիրիայի նախկին նախագահի որդուն պատկանող «Բաշնեֆտի» նավթային արժետոմսերի վաճառքը «ԱՖԿ Սիստեմա» ընկերությանը: Իսկ պարգեւավճար համարվող գումարը, ըստ ռուս իրավաբանների, կարող է հասնել մինչեւ 50 մլն դոլարի:

Նշենք, որ գործի շրջանակներում որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը, իսկ մեր հայրենակից Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր գործընկերը:
«Հայրապետյանը ձերբակալվել է հետեւյալ ենթադրության համաձայն, որ նա կարող է տեղյակ լինել «ըՈՔՍՌՐրՍՌռ ՁնԽ» կազմակերպության ակտիվների ձեռք բերման գործարքի ժամանակ տեղի ունեցած «ԱՖԿ Սիստեմա»-ի որոշ պաշտոնյաների ապօրինի գործողություններին»:

Ի դեպ, հուլիսի 23-ին հարցաքննման համար քննչական կոմիտե հրավիրված «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատերը՝ Վլադիմիր Եվտուշենկոն, հարցաքննության ավարտից հետո լրատվամիջոցներին ասել է, որ այն, ինչ կատարվում է, ընկերությունը նվաճելու փորձ է: Իսկ թե ովքե՞ր են «նվաճողները», առայժմ ձեռնպահ է մնացել անուններ հրապարակելուց ու բավարարվել հակիրճ ակնարկով. «Գիտե՛ք, թե ինչ է նշանակում գրոհային առգրավումը (ՐպռՊպՐրՍՌռ ջՈւՉՈՑ)»:
Հայրապետյանի փաստաբանները պնդում են՝ վերջինս այս գործարքի հետ ընդհանրապես կապ չունի: Ի դեպ, այդ մասին Լեւոն Հայրապետյանը հայտարարել է հուլիսի 24-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, որի ընթացքում որոշվում էր նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը: Հայ գործարարն իր դեմ կատարվածը բացահայտորեն անվանել է՝ «սա իմ դեմ պատվիրված գործ է»:

«Լեւոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է, որի կողմերից մեկը պետության հետ փոխկապակցված անձ է»,- հայտարարում են Հայրապետյանի մտերիմները՝ ընդգծելով, որ այդ անձինք իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր միջոցներն ու մեթոդները, նույնիսկ Մոսկվայի քննչական մեկուսարան տեղափոխեցին ցմահ բանտարկության դատապարտված Իզմեստեւին՝ նրանից ցուցմունք կորզելու համար։ Մի մարդ, որը «կինգիսեպյան» կոչվող հանցավոր խմբի անդամներից է ու պատվիրված սպանությունների մասնակից, ինչը ոչ մի առնչություն չունի Հայրապետյանի հետ:

«Հայրապետյանի ձերբակալումը ոչ միայն անբարոյական քայլ է (քանի որ ազնիվ մարդ է, հայտնի բարերար եւ հասարակական գործիչ), այլեւ խախտվում են նրա օրինական իրավունքները»: Գործարարի փաստաբաններն այս առումով նկատի ունեն հետեւյալը. արդեն ասվել է, որ Հայրապետյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, որոնց առկայության դեպքում, համաձայն ՌԴ օրենսդրության, արգելվում է մարդուն կալանքի տակ պահելը: Իսկ Հայրապետյանի հիվանդությունների մասին պատմում են բժշկական փաստաթղթերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են դատարան։ Փաստաբանները նաեւ միջնորդություն են ներկայացրել բժշկական հանձնաժողով ստեղծելու համար, որը կքննի Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը, եւ դրանից ելնելով, խափանման միջոցը կփոխարինվի տնային կալանքով: «Բայց, չգիտես ինչու, դատարանը քայլեր չի անում, ինչը նշանակում է՝ օրենքի շրջանցում»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031