Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորյան հավաք «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում

Հուլիս 28,2014 13:08

Հուլիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում շուրջ երեսուն երիտասարդներ մասնակցեցին «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում տեղի ունեցած հավաքին:

«ՓԱՍՏԱՐԿ»-ը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագիր է, որն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները տարբեր փորձագետներից հավաքագրում են մեր երկրի արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ հայանպաստ փաստարկներ և փորձում են ստեղծել հասանելի մեծ բազա:

179

 

Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանի հետ, նոր մեդիայի և PR-ի վերաբերյալ քննարկում, ինչպես նաև երիտասարդներից յուրաքանչյուրը հանդես եկավ զեկույցով ՀՀ արտաքին քաղաքականության նախապես ընտրված ուղղությունների շուրջ :
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումը անցավ ոչ պաշտոնական միջավայրում, երիտասարդները տվեցին բազմաթիվ հարցեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից մինչև արտաքին մարտահրավերներ: Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ ցանկացած երիտասարդական բովանդակային առաջարկ կամ նախաձեռնություն, որն արդարացված կլինի, կիրականացվի: Հավաքի վերջին օրը մասնակիցներն ամփոփեցին ծրագիրը և քննարկեցին օգոստոսի վերջին օրերից մեկնարկող հագեցած միջոցառումների բնույթն ու ձևաչափերը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031