Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գյուղացուն սպանելու առնվազն երեք պատճառ ուներ Ադրբեջանը

Օգոստոս 08,2014 17:26

Այսօր հայտնի դարձավ, որ նախօրեին ադրբեջանական գերությունում հայտնված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը սպանվել է: Պաշտոնական Բաքվի մեկնաբանությունների համաձայն, գյուղացին մահացել է սրտանոթային անբավարարության պատճառով:

Սակայն թշնամու առաջ քաշած վարկածն ակնհայտորեն կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին են վկայում, օրինակ, բոլոր այն ֆոտո և տեսանյութերը, որոնք այդքան ջանասիրաբար տարածվում էին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Այնտեղ հստակ երևում է, որ Կարեն Պետրոսյանը ծեծի և կտտանքների է ենթարկվել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կողմից: Ակնհայտ է, որ երիտասարդի տանջանքները շարունակվել են նաև կադրից դուրս, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ: Ավելին` վստահ կարելի է պնդել, որ Կարենի սպանությունը Ալիևի վարչակազմում մշակված գործողություն էր: Այդ կերպ պաշտոնական Բաքուն ցանկանում էր լուծել առնվազն երեք խնդիր.

ա) ակնհայտ էր, որ գյուղացուց դիվերսանտ «կերտելու» ճանապարհին ադրբեջանական քարոզչամեքենան մի շարք բացթողումներ և կոպիտ սխալներ է թույլ տվել: Թշնամու ոգևորությունն այնքան մեծ էր, որ անգամ Կարեն Պետրոսյանի հագուստը չէին հասցրել փոխել առաջին նկարահանումների ժամանակ: Հետո սուտը հետևեց ստին և բոլորին պարզ դարձավ, թե ինչ էժան թատրոն է բեմադրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Բացահայտված և աշխարհով մեկ խայտառակ լինող Ալիևի վարչակազմը խնդիր ուներ րոպե առաջ վերջ դնել այդ խեղկատակությանը: Եվ նրանք անցան իրենց բացթողումների հետևանքների ոչնչացման գործին: Բնականաբար՝ սկսեցին Կարենից:

բ) սպանելով Կարեն Պետրոսյանին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են նաև պատասխան քայլի դրդել նաև հայկական կողմին: Վաղուց է պարզ, թե որքանով է մտահոգված պաշտոնական Բաքուն այն փաստից, որ իրենց երկու դիվերսանտները կանգնելու են Արցախի Հանրապետության դատարանի առջև: Թշնամին գիտի, թե ինֆորմացիայի ինչ պաշարների է տիրապետում իր դիվերսանտներից յուրաքանչյուրը: Ուստի, ադրբեջանցիների համար ավելի նախընտրելի է մեռած տեսնել իրենց զինվորներին, քան հայերին ինչ-որ բան պատմելսի:

գ) Վերջապես պարզ է, որ Կարեն Պետրոսյանի սպանությունը լիովին տեղավորվում է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարելու պաշտոնական Բաքվի՝ վաղուց իրականացվող մարտավարությանը: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և նրան պետք է մտածածն իրականություն դարձնելու առիթներ ստեղծել: Անմեղ գյուղացու սպանությունը, բնականաբար, չէր կարող չցնցել հայ հասարակությանը, ինչն էլ իր հերթին նպաստում է լարվածության աստիճանի բարձրացմանը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031