Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձը ետ է մղվել

Օգոստոս 11,2014 11:17

Օգոստոսի 10-ին ադրբեջանական զինուժի մի խումբ մոտ 50 մետր մոտեցել է Կոթիի սահմանագծի հատվածներին մեկին: Հայ սահմանապահները նկատելով հակառակորդի տեղաշարժը՝ կրակ են բացել: Ազերի զինծառայողները ստիպված նահանջել են: Հավանական է , որ նրանք կորուստներ ունեն: Այս մասին տեղեկացանք սահմանապահ զինծառայողներից:

Օգոստոսի 10-ի առավոտյան, մոտ մեկուկես ժամ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ոսկեպար գյուղը: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնեց, որ գնդակի բեկորը դիպել է ոսկեպարցի զոհված ազատամարտիկ Հրաչ Ալավերդյանի որդու՝ 21-ամյա Մանվել Ալավերդյանի ավտոմեքենային, որը կայանած է եղել վերջինիս տան բակում:

Գյուղապետի խոսքերով՝ օգոստոսի 10-ի ժամը 10-ից մինչ այժմ սահմանի այդ հատվածում խաղաղ է: Մեքենաները շարունակում են երթեւեկել Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարի ճանապարհով:

Օգոստոսի 10-ին մեքենաները, գնդակոծության վտանգի պատճառով, այդ ճանապարհին միանում էին ոչ թե միջպետական մայրուղուց, այլ Ոսկեպար գյուղի մեջով անցնելով: Երվանդ Եգանյանն ասաց, որ հիմա էլ գյուղի մեջով երթեւեկողներ կան, սակայն ավելի մեծ թվով վարորդներ գերադասում են շրջանցիկ ճանապարհին միանալ ոչ թե Ոսկեպարի գյուղի տարածքից, այլ՝ հիմնական ճանապարհից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031