Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբը կպահի մեր տղաներին»

Օգոստոս 16,2014 23:45

Դավիթ Հակոբյանը Սևանից է: Նա արդեն քանի շաբաթ է՝ ծառայում է Գորիսում տեղակայված զորամասում: Ու հիմա եկել է ցանկալի պահը. նա և իր ընկերները զինվորական երդում են տալիս:  Եվ դա՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Երդվելուց հետո յուրաքանչյուր զինվորի զորամասի սարկավագը՝ տեր Ավետիսը,  նվիրում է աղոթագիրք:zinvor «Գարեգին Նժդեհն ասում էր՝ ես 2 հենարան ունեմ՝ աստված և հայրենիք: Եվ այսօր զինվորները երդվեցին ոչ միայն հայրենիքին, այլև աստծուն: Այս զիվորներից յուրաքանչյուրը երբեք  չի  մոռանա Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ իրենց տված երդումը և հարկ եղած դեպքում նրանցից յուրաքանչյուրը կկռվի ինչպես մի-մի առյուծաձև Մհեր»,-ասում է Ավետիս սարկավագը: «Այս աղոթագիրքը մենք ոչ միայն կկարդանք,  ամեն օր կաղոթենք, այլև այն կդառնա մեր թալիսմանը»,- ասում են Դավիթն ու նրա ընկերները: Զինվորների երդման  արարողությանը  մասնակցում էին նաև տղաների ծնողները, հարազատները, ընկերները: «Մեր երեխաները սրբի դռանը երդվեցին, նրանց հավատն անկոտրում կլինի,նրանց ուժին նոր ուժ ավելացավ,-ասում է զինվորի ծնող Անահիտը,- և բոլոր զինվորներին մաղթում անփորձանք ծառայություն»:          

Ալվարդ Մեսրոպյան                        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031