Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը որեւէ զանգվածային ակցիայի չդիմելով՝ արդեն իսկ գրեթե վերածվել է «Կողմ եմ»-ի. «Ժողովուրդ»

Օգոստոս 21,2014 10:41

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որն անցած տարեվերջից սկսած՝ անզիջում պայքար էր մղում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, շատերի մեջ հույս էր արթնացրել, թե մեր երկրում հնարավոր է հստակ փոփոխությունների հասնել քաղաքացիների անկոտրում կամքի եւ կազմակերպված պայքարի արդյունքում։ Սակայն, ինչպես գրեթե միշտ է լինում մեր երկրում, յուրաքանչյուր լավ նախաձեռնություն կարճ ժամանակ անց տարբեր օբյեկտիվ, իսկ ավելի շատ՝ սուբյեկտիվ պատճառներով, մարում է եւ, ի վերջո, վերածվում շարքային ձեւականության։

Թե ինչու եւ ինչպես սկսեց մարել «Դեմ եմ»-ը՝ թերեւս դժվար չէ պատկերացնել։ Ժամանակին նախկին վարչապետի հետ երկխոսությունից հրաժարվող նախաձեռնության անդամները՝ ձախողվելով իրենց հռչակած հիմնանպատակին հասնելու հարցում, հիմա պատրաստ են տարբեր նամակներով դիմել ներկայիս վարչապետին՝ տխրահռչակ «Կուտակային կենսաթոշակների մասին օրենք»-ում նոր փոփոխություններ անելու խնդրանքով, սակայն այլեւս ոչ թե «պարտադիր» բաղադրիչն իսպառ հանելու, այլեւ երիտասարդ դասախոսներին եւ բուհերի այլ աշխատողներին օգնելու նպատակով:
Ինչ խոսք, սա եւս շատ կարեւոր հարց է, սակայն այն վերաբերում է քաղաքացիների անհամեմատ ավելի փոքր խմբի շահերին, քան պարտադիր բաղադրիչի վերացմանը։ Հետեւաբար՝ ստացվում է, որ «Դեմ եմ»-ը համակերպվել է իր կրած պարտության հետ, եւ օրենքի փոփոխված տարբերակի ընդունումից հետո որեւէ զանգվածային ակցիայի չդիմելով՝ արդեն իսկ գրեթե վերածվել է «Կողմ եմ»-ի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031