Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գեւորգյանը ստեղծել է Երդվյալ ազատամարտիկների միություն. «Հրապարակ»

Օգոստոս 26,2014 10:40

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, այնուամենայնիվ, ստեղծեց ազատամարտիկների կառույց, հասարակական կազմակերպության տեսքով, որն արդեն մոտ 20 օր է՝ գրանցվել է Պետռեգիստրում։ Իր ղեկավարած կառույցը նա կոչել է Երդվյալ ազատամարտիկների միություն։
Գեւորգյանի կառույցում հավաքվել են «կամավոր նվիրյալներ», որոնք հարկ եղած դեպքում, նրա խոսքով, կլինեն սահմանի առաջնագծում, ինչպես վերջին շաբաթներին էր։
ԲՀԿ-ական պատգամավորի քայլը տարօրինակ չէր լինի, եթե ընդամենը երկու-երեք ամիս առաջ անհայտ ու մութ ուժերը չտապալեին Գեւորգյանի եւ նրա կուսակից պատգամավոր Ռուստամ Գասպարյանի համանման նախաձեռնությունը։ «Ազատամարտի նվիրյալներ» անունով ՀԿ-ի կյանքը մի քանի օր տեւեց, Գասպարյանը կառույցի մասին մեզ հետ զրույցում ասել էր, որ համախմբվելու են տարբեր առիթներով ԵԿՄ-ից դուրս մնացածները, որոնց կարիքները հոգալու գործին էլ կուսակցությունը լծվելու էր։ Այսինքն՝ այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու մտադրություն կար, ինչն իրականություն չդարձավ։
Թե ինչու չեն խոչընդոտում ԲՀԿ-ականի նոր կառույցի ստեղծմանը, եւ ինչ նպատակ է այն հետապնդում, պարզել են Ռուբեն Գեւորգյանից։

– Դուք այս կառույցն ավելի շատ քաղաքակա՞ն նպատակներով եք ստեղծում…

– Ոչ, ոչ, բացարձակ, «Երդվյալ ազատամարտիկներ» անունն ինքնին իր մեջ այնպիսի մեծ խորհուրդ է պարունակում, իևչպիսին 1990-ականներին, երբ Նուբարաշենի դեպքերից հետո, երբ վերադարձանք Կոմիտասի այգի, 13 հրամանատարներով երդում տվեցինք, դրանց շարքերում էին Վազգեն Սարգսյանը, Սամվել Գեւորգյանը, Աշոտ Նավասարդյանը, Վահան Զատիկյանը, Արմենակ Արմենակյանը, ձեր խոնարհ ծառան՝ ես, Շանթ Հարությունյանը եւ մի քանիսը։ Բոլորս երդում տվեցինք մեր ջոկատայինների հետ միասին, որ զերծ ենք մնում քաղաքական բոլոր ընդվզումներից եւ բոլորս միահամուռ բարձրանում ենք սարերը՝ լծվելով մեր ժողովրդի եւ սահմանների պաշտպանի գործին։ Այդ գաղափարն այսօր էլ ընկած է մեր կազմակերպության հիմքում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031