Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը չի կարելի ողջունել

Օգոստոս 28,2014 15:57

Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը մեկնաբանելու համար, ՀՅԴ Մամլո դիվանի լրագրողը դիմեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին։

«Հաշվի առնելով հանդերձ մեր տարածաշրջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնք նոր իրավիճակներ են ստեղծում, ինչը չի կարելի անտեսել, այդուհանդերձ նախարար Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը չի կարելի ողջունել՝ ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրդողանի կատարած հակահայ հայտարարության պատճառով, այլ հատկապես եթե այդ մասնակցությունը նպատակ է հետապնդում վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները։ Էրդողանը ե՛ւ որպես մարդու, ե՛ւ որպես Թուրքիայի վարչապետի եւ որպես Թուրքիայի նախագահի թեկնածուի՝ թեկուզ ակամայից՝ ցույց է տվել Հայաստանի եւ հայության նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները, ինչը ոչ մեկ ձեւով արժանի չի դարձնում նրա երդմնակալությանը՝ Հայաստանի Արտգործնախարարի մասնակցությունը։

Դաշնակցությունը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ վերցնի այդ արձանագրություններից. փոխարենը՝ մեր իշխանությունները փորձում են վերակենդանացնել նրանք, հակառակ Թուրքիայի թշնամական պահուածքին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031