Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառների վերահսկողության բաժնի պետը ձերբակալվել է հին գործերի՞ համար (Տեսանյութ)

Օգոստոս 28,2014 17:02

Այսօր կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին վերջերս բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետի  ձերբակալության մասին:

«Դա հին աշխատանքների հետ կապված խնդիր է, այսօր իրավապահ մարմինները քննարկում են: Առաջիկայում մեզ կներկայացնեն, մենք էլ ձեզ կտեղեկացնենք»,-ասաց նախարարը:

Ճշտող հարցին, թե` դրանք նախկի՞ն նախարարի օրոք կատարված չարաշահումներ են, պարոն Գրիգորյանն ասաց, որ, այո, դրանք հին գործեր են:

Արամայիս Գրիգորյանի ներկայացմամբ` երբ ինքը նշանակվել է նախարար, իր խոսքերով ասած` ցրել է արագ արձագանքման խումբը. «Հիմնականում խնդիրը, երեւի թե, դրա հետ է կապված: Բայց չեմ ուզում ավել բան ասեմ, որովհետեւ տեղեկացված չեմ: Չեմ կարող ոչ մեղադրել այդ աշխատակցին, ոչ էլ` արդարացնել, քանի որ, նորից եմ կրկնում, այսօր քննչական մարմինները կատարում են իրենց աշխատանքը»:

Իսկ արագ արձագանքման խմբին նախարարը ցրել է, քանի որ գտնում է, որ բնապահպանության տեսչության կազմում նման խումբ պահելն ավելորդ էր, իմաստ չուներ: Ճշտող հարցին` այսինքն` նախկին նախարարը ուռճացրե՞լ է աշխատակազմը, ավելորդ աշխատակիցնե՞ր է ընդունել, պարոն Գրիգորյանն ասաց, որ այդ հարցն իրեն չպիտի ուղղել:

Aravot.am-ի հարցին էլ` պարզե՞լ է արդյոք նախարարը, գուցե այդ ավելորդ աշխատակիցները նախկին նախարարի ազգականները կամ ծանոթ-բարեկամներն են եղել, նախարարը նորից ասաց, որ այս հարցն էլ իրեն չի վերաբերում:

Հարցին էլ` թե ինչպե՞ս է ստացվում, որ այդպիսի բացահայտումները սահմանափակվում եմ միջին օղակի պաշտոնյաներին ձերբակալելով, եւ բարձրանում վերեւ, Արամայիս Գրիգորյանը հորդորեց այդ հարցն էլ ուղղել իրավապահ մարմիններին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031