Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիս են Հայաստան՝ «շախմատ սովորելու»

Սեպտեմբեր 03,2014 23:31 Share

Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Կրթության եւ գիտության նախարարությունը, ՖԻԴԵ-ն, Հայաստանի շախմատի ակադեմիան Երեւանի մանկավարժական համալսարանի հետ միասին հոկտեմբերի 16-ից 18-ը Երեւանում կազմակերպում են «Շախմատը՝ դպրոցում» խորագրով գիտաժողով:

Աշխարհի տարբեր երկրների ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները երեք օրվա ընթացքում կծանոթանան 2011 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի փորձին:

Գիտաժողովին մասնակցելու է նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել