Լրահոս
Օրվա լրահոսը

27 դպրոցը հերքում է՝ հավուր պատշաճի ենք դիմավորել աշակերտներին

Սեպտեմբեր 08,2014 13:30

«Առավոտի» «Թիվ 27 դպրոցի աշակերտներին դիմավորում էին հավաքարարները» հոդվածից հետո ստացվել է 27 դպրոցի պատասխանը, որի տակ առկա է 50 ստորագրություն: Պատասխանում նշվում է, որ փաստերը իրականությանը չեն համապատասխանում:

«Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Օհանյանի անմիջական հանձնարարությամբ օգոստոսի 31-ին մաքրվել, պատշաճ տեսքի են բերվել ոչ միայն դպրոցն ու բակը, այլեւ դպրոցին հարող մայթն ու փողոցը։ Սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 8-ին, բոլոր ուսուցիչներս, մեզ տանջող ցավը հոգու խորքում թաքցրած, տոնական տրամադրությամբ ներկայացել ենք դպրոց, հավուր պատշաճի դիմավորել բոլոր աշակերտներին (նրանք մեր դպրոցում երբեք անտարբերության չեն մատնվել)։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ամենագեղեցիկ խոսքերով շնորհավորել է բոլորին, հղել իր բարեմաղթանքներն ու հորդորները։ Ընթերցվել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի, Հայաստանի հանրապետական կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մ.Սարգսյանի ուղերձները, շնորհավորական խոսք է հղել դպրոցի շեֆ-զորամասի հրամանատար գնդապետ Բաղդասարյանը։ 1-ին դասարանցիներին շնորհավորել են իններորդցիները։ Պատասխան խոսքով հանդես են եկել իրենք փոքրիկները, երգել են ու արտասանել, այնուհետեւ իններորդցիների ուղեկցությամբ մտել են դպրոց, դասարաններում շարունակվել է հանդիսությունը (կարող ենք տրամադրել նկարներն ու տեսաժապավենը)։

Դպրոցի դիմաց կանգնած ոստիկանները ամենայն պատասխանատվությամբ են կատարել իրենց պարտականությունները, նույնիսկ շնորհավորել են յուրաքանչյուրին»,- ասված է 27 դպրոցի պատասխանում:

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930