Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայի արտգործնախարարը այցելեց ԵՊԼՀ-ի ավստրիական գրադարան

Սեպտեմբեր 08,2014 13:48

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը Հայաստանի Հանրապետություն կատարած իր պետական այցի շրջանակներում սեպտեմբերի 8-ին այցելեց Երևանի Վ. Բրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարան:

ԵՊԼՀ  ռեկտոր Գայանը Գասպարյանն իր շնորհակալական խոսքում ասաց. «Այսօր համալսարանի համար կարևոր օր է, մեր համալսարանի գերմանալեզու ուսանողները մշտապես արժանացել են Ավստրիայի ուշադրությանը: Մենք իրականացնում ենք բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր Ավստրիայի հետ, եւ այդ ծրագրերի արդյունքում մեր գրադարանում բացվեց ավստրիական գրադարանը, որի բացմանը ներկա էր նաև Ավտրիայի առաջին տիկինը: Մեր համալսարանը մնում է լեզուների մեծ կենտրոն, և սա է պատճառը, որ մենք սերտ կապեր ունենք Ավստրիայի հետ »:
Հյուրերը նշեցին, որ շատ ուրախ են Հայաստանի հետ համագործակցության համար, եւ համալսարանում ուսանող 500 գերմանալեզու ուսանողների համար այս համագործակցությունը կարող է Ավստրիայում ուսանելու համար շարժիչ հանգամանք հանդիսանալ:

Արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում լինելու պատվի համար: Ամենայն բարիք հայտնելով միմյանց կողմերը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով:

Ավստրիացի, գրող, հումանիստ Ֆրանց Վերֆելի անվան ԵՊԼՀ գրադարանը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին: Այնտեղ ներկայացված է ավստրիական մշակույթի, փիլիսոփայության, պատմության և այլ ոլորտներին վերաբերող գրականություն:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930