Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյան. «Ո՞վ է հավատում, որ Մարտի 1-ը հնարավոր չէ բացահայտել»

Սեպտեմբեր 09,2014 18:07

«ԱԺ 4 խմբակցություններ 12 կետանոց առաջարկ են ներկայացրել երկրի իշխանություններին, որն ուղղված էր երկրի տնտեսության առողջացմանը եւ քաղաքական համակարգի կայացմանը: Դա, իհարկե, չի նշանակում, որ երկրի առջեւ կանգնած խնդիրները սահմանափակվում են այդ 12 խնդիրներով: Կուտակված խնդիրները շատ են, դա պայմանավորված է ապաշնորհ կառավարմամբ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպես Քառյակի 12 կետերի մասին հիշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

Նա հարց ուղղեց իշխանություններին. «Ո՞վ է առ այսօր պատասխան տվել 2008-ի մարտի 1-ի 10 սպանությունների համար, եւ ո՞վ է հավատում, որ այդ  ոճրագործությունը հնարավոր չէ բացահայտել: Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին հայտարարող վարչախումբը իշխանական լծակներն օգտագործում է իր մերձավորներին եկամտաբեր պաշտոնների տեղավորելու, նրանց բիզնես շահերը սպասարկելու նպատակով եւ անամոթաբար խոսում արդարությունից եւ օրինականությունից: ՎՊ վերջին զեկույցը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է թալանվում պետական բյուջեն: Այս ամենը խարխլում է մեր պետականության հիմքերը, նպաստում է արտագաղթին: Ավելորդ է խոսել երկրի առաջընթացի մասին, քանի դեռ իշխանությունները մեր երկրում չեն ձեւավորվում արդար պայքարում, չեն ձեւավորվում ժողովրդավարական, արդար ընտրությունների միջոցով»:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի, ակնհայտ է, որ անիմաստ է խոսել սահմանդրական փոփոխությունների մասին, քանի դեռ չի իրացվում երկրորդ անփոփոխ հոդվածը. «ՀՀ-ին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված իշխանություն՝ արդար ընտրություններ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930