Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին

Սեպտեմբեր 15,2014 10:42

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.
«Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Անչափ ոգևորող է նրա հաջողությունը եւ պարտավորեցնող այլոց համար` ապագա մրցումներում նման բարձունքներ նվաճելու համար:

Շնորհավորում եմ Արթուրին եւ բոլորիս` այս մեծ հաղթանակի առթիվ:

Հարգանքներս քեզ, Արթուր, դիտարժան մրցելույթ էր քո չեմպիոնական գոտեմարտը: Դու ըմբշամարտի արքա ես, կեցցե’ս:

Նոր հաղթանակների մաղթանքով և ընկերոջ անկեղծ ձեռքսեղմումով`

Արթուր Աբրահամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930