Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց «Լեզվի մասին» օրենքը

Սեպտեմբեր 22,2014 16:55

Այսօր խորհրդարանում`Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական ակումբում հյուրընկալվել էր ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Հանդիպման քննարկման թեման էր` «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»:

Շվիդկոյի հետ հանդիպումը սկսվեց փոխադարձ հաճոյախոսություններով: ԱԺ փոխնախագահ, ակումբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ պարոն Շվիդկոյը Հայաստանի լավագույն բարեկամներից մեկն է եւ ցանկություն հայտնեց, որ նման բարեկամների թիվն ավելանա:

Հերմինե Նաղդալյանը հյուրին տեղեկացրեց, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որպեսզի հանդիպումերն ընթանան հայերեն լեզվով, ինչին գլխի եւ ձեռքերի դրական շարժումով արձագանքեց հանդիպմանը ներկա անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Nagdalyan-3

Տիկին Նաղդալյանը միաժամանակ նկատեց, որ թարգմանությունն ապահովված է, բայց, քանի որ ժամանակի սղության խնդիր կա, ներկաները կարող են արտահայտվել այն լեզվով, որով հարմար կզգան:

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած մի շարք համանման հանդիպումներ եւ քննարկումներ անցկացվեցին ռուսերեն լեզվով, ինչը բավական մեծ աղմուկ բարձրացրեց եւ քննադատության տեղիք տվեց:

Հանդիպման մանրամասները`քիչ ուշ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930