Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորները համատեղ ուժերով «բլոկ» են արել Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագիծը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 23,2014 10:57

ԱԺ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ համատեղ ուժերով «բլոկ» են արել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ գյուղերի մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք արտոնություններ են նախատեսվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող առավել խոցելի բնակավայրերի համար։

ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորների հիմնական փաստարկը եղել է այն, թե նույն հարցով կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ի մի բերի տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները։

Փաշինյանն ասել է, որ ողջունում է կառավարության եւ քաղաքական ուժերի֊ կողմից ձեւավորված աշխատանքային խմբի գոյությունը, բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ որեւէ այսօրինակ նախագիծ չի պատրաստվել, իսկ սահմանապահ գյուղերի հարցը հրատապ է եւ իր կարծիքով պետք է լուծվի մինչեւ հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումը։

Փաշինյանն ասել է, որ երբ այլ ուժերի կողմից պատրաստված նախագիծը կհրապարակվի եւ կպարզվի, որ այն պատասխանում է սահմանապահ համայնքների կարիքներին, ինքն անմիջապես շրջանառությունից կհանի իր կողմից ներկայացվող նախագիծը։

Իսկ մինչ այդ, նախագծի ներկայությունը ԱԺ օրակարգում որեւէ կերպ չի խանգարի այլ, համաձայնեցված նախագծի մշակմանը, որի քննարկման աշխատանքներին ինքը պատրաստ է մասնակցել։ Ընդհակառակը, նման նախագծի առկայությունը ԱԺ օրակարգում քաղաքական երաշխիք կդառնա, որ սահմանապահ համայնքների հարցը չի մոռացվի։

Ի վերջո, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասնաբար տապալել են օրենքը։

Ի դեպ, տպավորություն է, թե ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կենդանի է, որովհետեւ այս հանձնաժողովում երբեմնի կոալիցիոն գործընկերները շարունակում են քվեարկել միասնաբար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930