Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ու Սուրիկ Խաչատրյանը նույն մակարդակի մարդիկ են».Կապանի ոստիկանության նախկին պաշտոնյա

Սեպտեմբեր 25,2014 14:26

Քիչ առաջ կառավարության նիստում Սյունիքի մարզպետի պաշտոնում վերստին նշանակել են Սուրեն Խաչատրյանին: 1983թ.-ից մինչև 1992թ. Կապանի միլիցիայի տեղամասային տեսուչների բաժանմունքի պետ ու նույն համակարգում այլ բարձր պաշտոններ զբաղեցրած Սուրեն Իսահակյանը, որը նաև Կապանի երկրապահ կամավորականների խմբի հիմնադիրներից մեկն է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես բացարձակապես չզարմացա, որ Սուրեն Խաչատրյանին նորից Սյունիքի մարզպետ են նշանակել: Կասե՞ք՝ այս երկրում ո՞ր պաշտոնյան է լավ. բոլորն էլ նույն մակարդակի մարդիկ են: Բա էս վարչապետից ի՞նչ սպասես, չե՞ք հիշում, թե Շիրակի մարզի ջրագծերի թալանի մեջ գյուղացիները ո՞ւմ անունն էին շոշափում…

Ես, ի պաշտոնե, 80-90-ականներին պարտավոր էի շփվել սյունեցի ժողովրդի հետ, ոստիկանության պարտականությունների մեջ մտնում էր նաև սահմանամերձ գյուղերի պաշտպանությունը, այն ժամանակ պաշտպանության նախարարություն չկար: Ես, նորից եմ կրկնում, որ այդ տարիներին երկրապահ կամավորական խմբերը որևէ Սուրեն Խաչատրյանի չեն ճանաչել, նա արենայում չի երևացել: Նա այդ թվերին Գորիսում է եղել, բայց դեմք չէր, որ դեմք լիներ, կճանաչեինք, կհիշեինք: Ես բոլորին մեկ առ մեկ հիշում եմ, շփվել եմ բոլորի հետ, բացառությամբ իր:

Երբ մեծ աղմուկ բարձրացավ, թե նա երկրապահ է եղել, պատերազմի է մասնակցել, ես հետաքրքրվեցի, թե էդ որտե՞ղ է կռվել, որ մենք չգիտենք: Պարզվեց, որ ինքը եղել է Համլետ Մկրտչյանի` ֆիդայական շարժման առաջին ղեկավարներից մեկի տեղակալը: Երբ լուրերն ակտիվացան, որ Սուրեն Խաչատրյանին նորից պաշտոնի են նշանակում, ես Սյունիքում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնող իմ ընկերներին ասացի` բա ամոթ չէ՞, ո՞նց եք թույլ տալիս, որ էդքան պատմությունից հետո նորից ձեր գլխին Սուրեն Խաչատրյանին մարզպետ բերեն: Պատասխանը եղավ` ինչի,՞ կարծիք հաշվի առնող կա՞… դե Սուրեն Խաչատրյանը նախագահի հետ նստող, ելնող մարդ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930