Լրահոս
Օրվա լրահոսը

Դրվագ` Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի`1990-ականների գործունեությունից

Սեպտեմբեր 25,2014 17:19

«Ձեզ պարզ չէ՞, որ Սերժ Սարգսյանը այդ օլիգարխիայի նախագահն է, չի երևո՞ւմ: Ինքն է աճեցրել այդ օլիգարխներին`Վազգեն Սարգսյանի հետ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կգնահատի Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքը,  երբ նա օրինակ` ասել է` «բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն», այսպես պատասխանեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` նշելով, որ ծանոթ չէ այդ դեպքի մանրամասներին:

Հիշեցնենք, որ Պրահայում` Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ, երբ դեսպանության դահլիճից տեսաձայնագրող սարքերը դուրս էին բերվել, թույլատրվել էր միայն նախագահի անձնական օպերատորին նկարահանումներ կատարել, Սերժ Սարգսյանը բավականին անկեղծ զրույց է ունեցել: Օրինակ` Շարլ Ազնավուրի հայտնած այն կարծիքին, թե «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի՞», Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը»:

Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում ծավալվեց օլիգարխիայի թեմայով և որոշ դրվագներ ներկայացրեց Սերժ Սարգսյանի անցյալից: Նա մասնավորապես ասաց. «1996-ի խորհրդարանական ընտրություններն էին, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը շրջաններն իրար մեջ էին բաժանել: Ես իմ թեկնածությունն էի առաջադրել Դաշնակցությունից, ինձ մի անգամ մեր բարեկամի տղան, որ իբր ուզում էր տեսնել` օգնի՞ ինձ, թե` ոչ, հարցրեց` դաբրո ունե՞ս»:

Պարոն Շիրինյանը կարծում է, որ մեր երկրին բռնակալ է պետք, և մեկ գիշերում բանակը կբերի մարտական պատրաստության և օլիգարխների «հարցերը կլուծի»:
Քաղաքագետի համար օլիգարխիայի դեմն առնելու տարբերակ է նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը դուրս գան իրար դեմ, բախվեն ու չափավորվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930