Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը նոյեմբերյանցի ուսուցիչներին. «Շնորhավորում եմ, բայց ոչ՝ իմ կուսակցության կողմից»

Հոկտեմբեր 03,2014 23:22

Լավագույն մանկավարժները պատվոգրեր ստացան

Հոկտեմբերի 3-ին ՀՀԿ Տավուշի մարզային եւ այդ կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպությունները ուսուցչի օրվա առթիվ Նոյեմբերյանի մշակույթի տանը միջոցառում էին կազմակերպել: Նոյեմբերյանի քաղաքապետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Վանուշ Ամիրաղյանը շնորհավորեց տարածաշրջանի դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին, նրանցից լավագույններին հանձնեց պատվոգրեր: Գրող, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը ներկայացրին հայոց այբուբենին եւ ուսուցիչներին նվիրված իրենց բանաստեղծությունները, 50 տարվա մանկավարժական ստաժ ունեցող, Կոթի գյուղի բնակիչ Սերյոժա Բեջանյանը խոսեց ուսուցիչների շնորհակալ գործի մասին:Noyemberyan

Այնուհետեւ Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնը ներկայացրեց համերգային հագեցած ծրագիր: Հատկապես ոգեւորությամբ ընդունվեցին Նոյեմբերյանի զորամասի երաժշտախմբի կատարումները: Ներկաները ծափահարություններով ողջունեցին միջոցառմանը «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի մասնակցությունը : Նա ասաց, որ հանգամանքների բերումով է ներկա գտնվում միջոցառմանը, տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց ուսուցիչներին, ասելով, որ դա կատարում է ոչ թե իր կուսակցության, այլ՝ անձամբ իր կողմից: Տիկին Բախշյանը հայրենասեր սերունդ դաստիարակելու համար երախտագիտություն հայտնեց Տավուշի մարզի մանկավարժներին, նաեւ շեշտեց, որ հանրապետությունում ներառական կրթության ներդնումը Տավուշից է սկսվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031