Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական ցուցադրական ելույթներն Ազատության հրապարակում շարունակվում են (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 04,2014 20:42

Ավանդույթ է դարձել, որ շաբաթ օրերը Ազատության հրապարակում մի քանի մարզաձեւերի ցուցադրական ելույթներ են կազմակերպվում մայրաքաղաքի բնակչության համար: Նախաձեռնությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն է, իսկ Երեւանի քաղաքապետարանը տրամադրում է տարածքը:O

Այս մարզական մասսայական միջոցառումով նախարարությունը եւ ազգային ֆեդերացիաները նպատակ ունեն հատկապես մանուկներին եւ նրանց ծնողներին «կենդանի կատարումով» ցույց տալ, թե իրենից ինչ է ներկայացնում այս կամ այն մարզաձեւը, ինչի են հասնում պատանիներն ու երիտասարդներն ամենօրյա մարզումներով:O

Այսօր Ազատության հրապարակում իրենց վարպետությունը ցուցադրեցին թհեկվանդո, սամբո եւ սպորտային մարմնամարզություն մարզաձեւերի ներկայացուցիչները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Какие красавцы наши дети!!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031