Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելեցին Հակոբ Ինջիղուլյանին

Հոկտեմբեր 07,2014 10:48

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանն այցելեց Ոսկեվազ, գերեվարությունից տուն դարձած Հակոբ Ինջիղուլյանի տուն: Հիշեցնենք, որ Ինջիղուլյանը 2013թ. օգոստոսին ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, նա տեղափոխվել էր երրորդ երկիր, որտեղից էլ իրականացվել էր նրա վերադարձը Հայաստան:

Փոխմարզպետը փոխանցեց մարզպետի շնորհավորանքն ու բարեմաղթանքը ընտանիքին՝ անչափ կարեւոր իրադարձության համար, նրան հանձնեց նվերներ:

Որքան էլ հայրենի հողն ու օջախը ապահովություն էին ներշնչում, այնուամենայնիվ, Հակոբը անթաքույց հուզմունքով էր պատմում իր կյանքի, թերեւս, ամենաճակատագրական դեպքերի մասին: Նա ասաց, որ ոչինչ չէր կարող իրեն ետ պահել հայրենիք վերադառնալու մտքից, եւ այդ համոզմունքն էր, որ ուժ, համբերություն ու կամք հաղորդեց նրան, եւ իրականացավ իր, ծնողների ու հարազատների, ողջ գյուղի, ամենքի բաղձալի երազանքը:
Հակոբի ծնողները ընդգծեցին, որ այդ ամենն, անկասկած, մեր երկրի ղեկավարության, պաշտպանության նախարարության, պատկան մարմինների հետևողական ու նպատակային աշխատանքի շնորհիվ էր, ինչի համար անսահման է իրենց երախտագիտությունը:

Պատմելով իր ծրագրերի մասին, Հակոբն ասաց, որ անպայման շարունակելու է ուսումը (մինչ բանակ մեկնելը, նա ուսանել էր ճեմարանում, որը , սակայն, անավարտ էր մնացել): Մտադիր է ընդունվել Երեւանի պետական համալսարան, դառնալ միջազգայնագետ:
Իսկ այսօր Հակոբը դեռ վայելում է վերադարձի բերկրանքը: Ուրախությունն իր ու ընտանիքի հետ կիսում է ողջ գյուղը, հասարակությունը, իրենով հետաքրքրվում է ղեկավարությունը, օգնում, որպեսզի հաղթահարվեն մղձավանջային հիշողությունները: Հուսալի արդյունքներ են ստացվել նաեւ բժշկական հետազոտություններից: Հակոբը առողջական լուրջ խնդիրներ չունի եւ լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031